Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ձեր կեա՛նքը տուէք, բայց սրբութիւն երբէք չյանձնէք

Ձեր կեա՛նքը տուէք, բայց սրբութիւն երբէք չյանձնէք
10.06.2023 | 20:00

Ահա մեր ազգային տասնաբանեայ ՏԱՍԸ պատուիրան-սիւները, որոնք դրածոներ, անհայրենիքներ, անսկզբունք նիւթապաշտներ, եւ մեր ներքին ու արտաքին թշնամիներ փափաքում են քանդել եւ վերացնել։

Ա․ Աստուած

Բ․ Հայրենիք

Գ․ Եկեղեցի

Դ․ Բանակ

Ե․ Ընտանիք

Զ․ Դպրոց

Է․ Պատմութիւն

Ը․ Պահանջատիրութիւն

Թ․ Մշակոյթ

Ժ․ Ինքնութիւն

Զգուշացէք բոլոր «ոսկեայ հորթերից» ու քանդեցէք կեղծիքի եւ խաւարի գործերն ու սուտ ձուլողները ձեր կեանքերից։

Պահէ՛ք Տէրունեան տասնաբանեայ պատուիրանները եւ Ազգային տասնաբանեայ սիւները ամուր ձեր կեանքի մէջ։ Կապէ՛ք դրանք ձեր թեւին, սրտին, մտքին ու հոգուն մէջ։

Ձեր կեա՛նքը տուէք, բայց սրբութիւն երբէք չյանձնէք։

Տ․ Սերոբ քահանայ ԱԶԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ